ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պաշտոնական առաջարկ չեն ստացել

Պաշտոնական առաջարկ չեն ստացել
20.03.2014 | 17:26

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ոչ իշխանական չորս ուժերին միանալու են ոչ միայն արտախորհրդարանական ուժերը, այլև` այլ ուժեր ևս: Լյուդմիլա Սարգսյանը նշել է նաև, որ իրենց խնդիրը միայն վարչապետի հրաժարականը չէ, այլև` Սերժ Սարգսյանի հրաժարականը:

irates.am-ը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» միանալու է ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը:
«Դա խորհրդարանական չորս խմբակցությունների նախաձեռնությունն է: Մենք պաշտոնական առաջարկ չենք ստացել, հետևաբար` չենք քննարկել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ